Բրազիլիայում՝ Կապելա համայնքում, վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ, որում եղել է 58 ուղեւոր և անձնակազմի 4 անդամ։
Այս մասին հայտնում է G1 լրատվականը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա տվյալներով ՝ խոսքը ATR 72 մոդելի ինքնաթիռի մասին է, որը նախատեսված է մոտ 68 ուղևորի տեղափոխման համար։ Նա ներքին թռիչք էր կատարում։
Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չի հաղորդվում։
Նշվում է, որ մոտակա հիվանդանոցները մոբիլիզացնում են իրենց աշխատակիցներին: Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայություններն ու ռազմական ոստիկանությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել