Տարանցիկ ճանապարհների խնդրի թողնելը հետոյին ձեռնտու է Հայաստանին, ՌԴ-ին եւ Իրանին։
Ակնհայտ է, որ Զանգեզուրի միջանցքի գլխավոր շահառուները Թուրքիան, Ադրբեջանն ու Հավաքական Արեւմուտքն են։
Ինչու՞։
Որպեսզի իրագործեն Արեւելք -Արեւմուտք «միջին միջանցք» ծրագիրը՝ կապելով Կենտրոնական Ասիայի երկրները Ադրբեջանով ու Հայաստանով Թուրքիայի, իսկ այնուհետեւ՝ Արեւմուտքի հետ։
Եվ այդ ամենն իրականացնեն՝ շրջանցելով ՌԴ-ն, Չինաստանն ու Իրանը։
Այս ծրագրի մասին հստակ ասել է ԱՄՆ -ն Ռոբերտ Օ՚Բրայենի շուրթերով։
Հետեւաբար, Ադրբեջանն ու Հայաստանը կապող տարանցիկ ճանապարհների բացման սառեցումը ձեռնտու է Իրանին, ՌԴ-ին ու Հայաստանին, իսկ ձեռնտու չէ Թուրքիային եւ Արեւմուտքին։
Հարավային Կովկասի համար պայքարը կթեժանա աշնանը, սկզբում Վրաստանում, իսկ այնուհետեւ Հայաստանում։
Հայաստանի տնտեսական եւ անվտանգային շահը պահանջում է դաշինքի խորացումը Մոսկվայի եւ ստրատեգիական կապերի զարգացումը Մոսկվա-Թեհրան-Պեկին գծի հետ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02rWYDNVMTc2wVJzjewTDggJxX7XDQ5ZQoKfBEpFNRVyjUsgTs5jX69VzR6dEFQZW6l&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել