1in.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պաշտպանների բացակայության պատճառով հետաձգվեց բանդայի գործով հերթական նիստը:: 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 23-ին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ի նիստի ժամանակ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը սրիչով վնասել էր իր որովայնի շրջանը, ապա նրան էին միացել Արթուր Մանուկյանն ու Սամվել Դավթյանը:

Հիշեցնենք նաև, որ Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանը, Քյարամ Ամոյանը մեղադրվում են կայուն կազմակերպված հանցավոր խմբի կազմում 2011 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին ավազակային հարձակումներ կատարելու համար: 

2011 թվականի սեպտեմբերի լույս 23-ի գիշերը, ըստ նախաքննական մարմնի՝ հերթական ավազակային հարձակմանը նախապատրաստված ավազակախումբը վնասազերծվել էր: 

Ավազակախմբի կազմակերպիչներից՝ Գուրգեն Հայրապետյանը բարձունքից վայր էր ընկել ու մահացել: Խմբի վերոթվարկյալ անդամները ձերբակալվել էին:

Հարձակումների թիրախ էին դարձել խմբի կողմից առանձնացված, ունևոր համարված մարդիկ՝ Ատոմ Ղազազյանը, Էդուարդ Բեզոյանը, Աղվան Գրիգորյանը, Նապոլեոն Ազիզյանը: Հարձակումներն իրականացվել էին վերջիններիս առանձնատների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել