ArmLur.am-ը գրում է․
ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել 900.4 մլրդ դրամ, որը կազմում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների շուրջ 76%-ը, իսկ վերադարձը նվազեցնելու դեպքում` 72 %-ը: Նախորդ տարվա համեմատ 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են շուրջ 25.9 մլրդ դրամ ավելի (որից՝ 3.8 մլրդ դրամը շահութահարկ), մասնավորապես, այն դեպքում, երբ մաքսային մուտքերը նվազել են 72 մլրդ դրամով:
Ովքեր են 1000 խոշոր հարկատուների առաջին հնգյակում․
1․Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ – 64 մլն դրամ հարկային մուտք
2․Մոբայլ Սենթր Արթ շուրջ – 32 մլն դրամ հարկային մուտք
3․Գազպրոմ Արմենիա – 27,5 մլն դրամ հարկային մուտք
4․Գրանդ Տոբակո – 23,5 մլն դրամ հարկային մուտք
5․Փրիթի Ուեյ – 17․6 մլն դրամ հարկային մուտք
Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախորդ տարվա համեմատ խոշոր հարկ վճարողների ցանկում տեղ են գտել 274 հարկ վճարողներ, որոնք նախկինում ընդգրկված չեն եղել ցանկում։ Վերջիններիս կողմից վճարված գումարի չափը կազմում է 90.6 մլրդ դրամ: