Mediahub.am-ը գրում է․

Արդեն գրել ենք, որ հայ-ռուսական համալսարանում կարմրուկով պայմանավորված կարանտին է հայտարարվել։

MediaHub-ը համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանից հետաքրքրվեց, թե ինչ է կատարվում բուհում, քանի՞ հոգու մոտ է կարմրուկ հայտնաբերվել, և արդյոք հնարավո՞ր է՝ ուսումնական տարին հետաձգվի՝ պայմանավորված կարմրուկի տարածմամբ։

Ի պատասխան մեր հարցերի՝ Սանդոյանը պատասխանեց, որ այս պահին բուհում ուսանողներ ու դասախոսներ չկան, բայց կան այլ աշխատակիցներ, որոնցից մեկի մոտ ախտանշաններ կան, ու քանի դեռ չի հերքվել, որ կարմրուկով է վարակված երիտասարդը, ինքը համալսարանում կարանտին է հայտարարել։

«Մենք կանխարգելիչ կարանտին ենք հայտարարել, սպասում ենք, որ տեղեկությունը հերքվի կամ հաստատվի։ Մեկ երիտասարդի մոտ կասկած կա, դեռ չի հաստատվել։ Մեկ-երկու օրից պատասխանը կլինի»,- նշեց ռեկտորը՝ հավելելով, որ ամեն ինչ արվում է, որ ուսումնական տարին սեպտեմբերի մեկին բնականոն ռիթմով մեկնարկի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել