Հունգարական Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է, որ մինչև օգոստոսի 4-ը դադարեցնում է թռիչքները դեպի Իսրայել և Հորդանան։
«Տարածաշրջանում իրավիճակի վատթարացման պատճառով Wizz Air-ը ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները դեպի Իսրայել և Հորդանան մինչև օգոստոսի 4-ը ներառյալ», – ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ իր սոցիալական ցանցում։
Չորեքշաբթի օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարեց շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի մահվան մասին Թեհրանում նրա նստավայրին իսրայելական հարվածի հետևանքով։ Թեհրան նա ժամանել էր Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու։ Շարժումը Հանիայի մահվան մեջ մեղադրեց Իսրայելին և ԱՄՆ-ին և հայտարարեց, որ հարձակումն անպատասխան չի մնա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել