Առնվազն 30 մարդ է զոհվել, ևս 35-ն անհետ կորած է Չինաստանի կենտրոնական Հունանի նահանգում «Գաեմի» թայֆունի պատճառով։ Այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Չինաստանին այս տարի պատուհասած ամենահզոր արևադարձային ցիկլոնն, ըստ տեղական այլ ԶԼՄ-ների, ազդել է գրեթե 90 000 մարդու վրա՝ վնասելով 1400 տուն, քանդելով 1300 ճանապարհ։ Թայֆունը Չինաստան էր հասել անցյալ շաբաթ։
Տարածաշրջանում ակտիվորեն ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Տրանսպորտի երթևեկությունը, էլեկտրամատակարարումը և տեղական հեռահաղորդակցության ցանցի աշխատանքն, ընդհանուր առմամբ, վերականգնվել են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել