Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ-ը փակել է իր օդային տարածքը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ինքնաթիռի համար, որը պետք է Չինաստան ուղեւորվեր: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի ԱԳ նախարար Էլիաս Խաուան: Նախագահական ինքնաթիռը պետք է հատեր Պուերտոյի Ռիկոյի օդային սահմանը, որն ԱՄՆ իրավասության տակ է:
«Մենք դատապարտում ենք սա որպես հյուսիսամերիկյան կայսրության եւս մեկ ագրեսիա: Ոչ ոք չի կարող արգելել պետական այց կատարող նախագահի ինքնաթիռի թռիչքը եւ մերժելու համար փաստարկներ չկան»,- ասել է Խաուան:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/88459
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել