Սաղմէն նոր դուրս եկող .... Արիւններէն ու ցաւերէն նոր դուրս եկող իմ հին ո նոր ՀԱՅԱՍՏԱՆ ... Վաղը 22 Տարեկան պիտի դառնաս:Քու Մովսես Գորգիսյանդ փառահեղ խօսք մը ունի որ կ`ըսէ ՝«Կեցցէ այն ՀԱՅԱՍՏԱՆԸ որ վաղն է գալու...» ու այդ Վաղն հեռու չէ, ու այդ վաղուան համար պէտք է պայքարինք բոլորս, ոչ քէնով, ոչ ատելությամբ, ոչ մերժողական դիրքերէ, ոչ չարախօսելով .... Այլ ապրելով ու խօսել այս հողին հետ: Այլ ապրելով ու սիրելով այս հողը .... Այլ ճանապարհ չկայ:Իսկ բոլոր անոնք որ միայն Հայաստանի տխուր, աղքատ, հոգնած, անկյալ պատկերները կուզեն տեսնել ... Վստահ եղիր ՀԱՅԱՍՏԱՆ որ անոնք քու լավիդ համար չեն պայքարիր, անոնք չեն գիտեր հողիդ արժէքը ...ու եթէ գիտնալով հանդերձ կը շարունակեն չարաբանել աւելի վատ իրենց համար արդէն պարզ է որ պատուէր կատարող լրտեսներ են.... Կեցցէ այն ՀԱՅԱՍՏԱՆԸ որ վաղն է գալու ... ու այդ վաղուան մէջ մեզմէ շատեր դեր ունին կատարելիք վստահ եմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sako.arian/posts/10151658575327636
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել