Lurer.com-ը գրում է.

Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի մանկապարտեզում տեղի ունեցած զարհուրելի դեպքի առիթով տվյալ դաստիարակը եւ մանկապարտեզի տնօրենը հրավիրվել են ոստիկանության Արարատի բաժին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել  է Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը:

«Վստահեցնում եմ՝ մեղավորները խստագույն պատժի կենթարկվեն։ Հետամուտ եմ լինելու նաեւ նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործում»,-գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել