1in.am-ը գրում է.

Անցած գիշեր Վրաստանի արևելքի Ուդեշի գյուղում հրդեհվել է նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի տունը: Մերաբիշվիլին ներկայում կալանքի տակ է՝ մի շարք հանցագործությունների մեղադրանքներով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Հաղորդվում է, որ կրակը տարածվել ու ընդգրկել է ողջ տունը: Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հրշեջներին հաջողվել է կրակը տեղայնացնել երեք ժամ տևած աշխատանքից հետո: Հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ:

Մերաբիշվիլիին մեղադրում են ընտրողներին կաշառելու, ծառայողական դիրքի չարաշահմամբ միջոցների մսխման կամ յուրացման, ինչպես նաև 2011-ին ընդդիմության ակցիան ցրելիս լիազորությունները չարաշահելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել