
Tert.am-ը գրում է.
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը, որի ժամանակ հետազոտվել են նախաքննական մարմնի ներկայացրած ապացույցները, մասնավորապես տեսագրությունները։
Նիստի ժամանակ Լևոն Քոչարյանը նշել է, որ կա տեսագրություն, որը ներկայացրել է մեղադրող կողմը և ասում է՝ այս տեսանյութով ապացուցվում է իրենց մեղադրանքը:
«Ասում են՝ օրինական պահանջ են ներկայարցել, մենք հետ ենք դարձել, մխրճվել ենք ոստիկանների մեջ ու հարվածներ ենք հասցրել ոստիկաններին: Սրանցից ո՞րն է այս տեսանյութով ապացուցվում: Շնորհակալություն եմ հայտնում այս տեսանյութի համար, որովհետև դրանով հակառակն է ապացուցվում»,- ասաց Քոչարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: