Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 17:20-ի սահմաններում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 15 տոննա շինանյութով, Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել:

Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել