Tert.am Life-ը գրում է․

«Արաքսյա Մելիքյանն ինքնասպանության փորձ է արել»,- համացանցում երեկ նման վերնագրով նյութեր տարծվեցին: Թեմայի շուրջ Tert.am Life-ը զրուցել է դերասանուհու հետ, պարզել նման նյութեր տարածելու պատճառն ու նրա արձագանքը:

«Ենթադրում եմ, որ 5 տարի առաջ իմ տված հարցազրույցն է եղել պատճառը, որի ժամանակ հետևյալ արտահայտությունն եմ արել, որ քովիդի ժամանակ, երբ ընկերուհիս մահացավ և ես առանց բժշկի հետ խորհրդակցելու դեքսամետազոն էի օգտագործել և դա նման էր ինքնասպանության:

Լրագրողն այս դեպքում այնքան գրագիտություն չունի, որ ուղղակի խոսքը չի տարբերում փոխաբերական իմաստից: Տարիներ առաջ էլ եղավ նման հրապարակում, ես լուրջ չվերաբերվեցի, բայց երբ 5 տարի անց նորից վերհանում են նյութը, արդեն ծիծաղելի է:

Երբ 1 ժամվա մեջ տասնյակ զանգեր եմ ստանում, մարդիկ անհանգստացած հարցնում են՝ ինչ է եղել, դա ուղղակի հոգեկան սթրեսի կարող է մարդկանց հասցնել: Եթե անգամ ես լուրջ չեմ վերաբերվում այս ամենին, մոտ հարազատներս այլայլվել էին ինչ-որ մեկի անգրագիտության պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել