1in.am-ը գրում է.

Ուսումնասիրողները պնդում են, որ վերջապես պարզել են, թե ինչու են աղջիկների ծնողները կարծում, թե իրենց դուստրերի ընկերներն արժանի չեն նրանց: 

Արտասահմանյան գիտնականների կարծքով՝ խնդիրը էվոլյուցիոն բնազդի մեջ է: Աղջիկների ծնողները ցանկանում են նրանց կողքին այնպիսի երիտասարդների տեսնել, ովքեր հոգ կտանեն իրենց դստեր մասին: Հոլանդացի և անգլիացի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծնողները նույնիսկ մտածում են, որ իրենց երեխան իր ընտրյալից ոչ միայն սեր, այլև ֆինանսական աջակցություն պետք է ստանա: 

Իսկ աղջիկներն իրենց ուշադրությունը ոչ միշտ են կենտրոնացնում տղամարդու ֆինանսական վիճակի վրա, քանի որ վստահ են, որ ծնողները կարող են փոխհատուցել ընկերոջ այդ «թերությունը»: 

Սակայն գիտնականները չեն կարողանում բացատրել, թե ինչու են ծնողները երբեմն ատում նույնիսկ ֆինանսապես ապահովված փեսային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել