«Հրապարակ»-ը գրում է.
«Հայաստանյան կառավարման համակարգում շարունակում Է ընթանալ խոշորացման գործընթացը՝ իր հետ բերելով կադրային տեղաշարժեր։ Տեսչությունների միավորմանը զուգահեռ (տասնութ տեսչություններից մնալու են ընդամենը 8-9-ը), խոշորացում Է ընթանալու նաև տարբեր գերատեսչությունների կազմում գործող քննչական մարմիններում. դրանք ներառվելու են մեկ-երկու մարմնի մեջ։
Հասկանալի Է, որ նման մարմնի ղեկավարը մեծ հեղինակություն Է ունենալու, ուստի այդ պոստի համար պայքարը թեժ Է։ Կառավարման համակարգում նաև համատարած կրճատումներ են սպասվում, և աշխատավարձերի աճը, որի մասին ազդարարեց անձամբ Սերժ Սարգսյանը, իրականում կատարվելու Է մեծ թվով գործազուրկներ ունենալու հաշվին։ Որոշ գերատեսչություններում ասվել Է, որ մոտ 50 տոկոսով աշխատակազմը կրճատվելու Է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: