
Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ` հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Թբիլիսի քաղաքից դեպի ՌԴ Վլադիկավկազ քաղաք տանող ճանապարհին` Նատախտարի բնակավայրում, Մսխեթա Դարիալի հավածում, հայկական համարանիշներով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել։
Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2024/07/23/1266121
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել