Զավակին փրկելու նետված մոր վիճակը լավ է, իսկ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրան Սևան ԲԿ-ում ցուցաբերել են անհրաժեշտ բոլոր օգնություններն ու տեղափոխել Երևանի ԲԿ-ներից մեկը։
«Երեխան Սևանի ԲԿ է ընդունվել գանգուղեղային տրավմայով, նրա վիճակը եղել է ծանր։ Սևանում ձեռք են առնվել ռեանիմացիոն բոլոր միջոցառումները։ Երեխան ստացել է անհրաժեշտ դեղորայք, ինչպես նաև անցել է ապարատային շնչառության։ Դրա արդյունքում երեխայի վիճակը պահվել է ստաբիլ ծայրահեղ ծանր։ Ապա երեխան տեղափոխվել է Երևանի ԲԿ-ներից մեկը՝ հետագա բուժում ստանալու»,- պատմեց MediaHub-ի աղբյուրը։
Երևանում անցած հետազոտությունների արդյունքով էլ պարզվել է, որ երեխայի մոտ գանգուղեղային տրավմա է արձանագրվել, այսինքն՝ քունքոսկրի կոտրվածք՝ գծային, մինչև բուրգ հասնող, գլխուղեղի այտուց և ձախ թոքի ատելեկտազ։
«Տվյալ պահին երեխայի վիճակը կրկին ծայրահեղ ծանր է։ Բուժումը շարունակվում է»,- ներկայացրեց մեր աղբյուրը։