ArmLur.am-ը հայտնել էր, որ երկու օր առաջ միջադեպ է եղել Կոտայքի մարզում։ Իրավապահներն ահազանգ են ստացել, որ Չարենցավանում խնջույքի ժամամակ մարդիկ իրար են ծեծում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այս միջադեպի գործով 30-ից ավելի մարդ է հարցաքննվել ու հարցաքննությունների հոսքը նախաքննական մարմին չի դադարում: Ավելին, ըստ մեզ հասած լուրերի, միջադեպի մասնակիցները եղել են 100 հոգի ու ըստ էության 100 անձն էլ պետք է հարցաքննվի:

Հիշեցնենք, որ իրավապահները գնացել քին դեպքի վայր ու սկսվել էր իրարանցում։ Խնջույքի մասնակիցները ծեծել եէին ոստիկանության պաշտոնյաներին. նրանցից մեկը փորձել է փախուստի դիմել, Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը փորձել է կանխել փախուստն ու կանգնեցնել մեքենան, սակայն նրան` մեքենայից կախված վիճակում, 20 մետր քարշ տալով վարել են մեքենան. իսկ Գառնու ոստիկանապետ Հրաչ Աթաբեկյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել, կան մեծ թվով ձերբակալվածներ։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը մեզ հետ զրույցում պնդել էր, որ իրականությունը գլխիվայր շրջել են:

«Ակնհայտորեն, վիճաբանության ժամանակ ոստիկանների կողմից դաժան ու բիրտ ծեծի են ենթարկվել քաղաքացիները, սակայն, սովորույթի համաձայն, բերման են ենթարկել քաղաքացիներին ու արդյունքում քրեական վարույթը նախաձեռնել են քաղաքացիների նկատմամբ ու նրանց են թիրախավորել»,- նկատել էր փաստաբանը։

Ըստ փաստաբանի` ոստիկանությունը, եթե անգամ օպերատիվ տեղեկություններ էր ստացել, պարտավոր էր ներկայանալ որպես ոստիկանություն` եւ համապատասխան գործողություններ իրականացներ ու բերման ենթարկեր, ոստիկանությունը իրավասու չէր` գնար, ծեծի ենթարկեր, հրազեն գործադրեր անզեն քաղաքացիների նկատմամբ, որոնց մոտ ոչ մի զենք չի եղել, նույնիսկ փայտ չի եղել։

«Ամեն ինչ գլխիվայր է շրջվել ու ոստիկանության անօրինականությունները մեկնաբանվում են հօգուտ ոստիկանության, հետեւաբար պետք է անաչառ քննություն իրականացվի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել