Armsport.am-ը գրում է․

«Տորինոն» մտադիր է պայմանագիր կնքել շոտլանդացի հարձակվող Չե Ադամսի հետ, հայտնում է Sky Sports-ը։

Ըստ հրապարակման՝ իտալական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի պայմանների համաձայնեցման վերջին փուլում է։

Ադամսը «Սաութհեմփթոնում» հանդես է եկել 2019 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել