Tert.am-ը գրում է.
Երևանին պետք է հեղեղատար նոր համակարգ։
Այս մասին Քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Կամո Արեյանը:
«Բակային տարածքներում տարբեր տարիների ընթացքում հեղեղատար համակարգը ենթարկվել է ֆիզիկական միջամտության և գործում է գրեթե 40 տոկոսով։ Բազմաբնակարան շենքերը սպասարկող բակային տարածքներում այդ հեղեղատար համակարգը մեծամասամբ գրեթե չի գործում։ Մնացած թաղամասերը, որտեղ ընդհանրապես հեղեղատար համակարգ գոյություն չունի, կազմում է 18,8 կմ»,- ասաց նա։
Նա տեղեկացրեց, որ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում կառուցվել է մոտ 28 կմ հեղեղատար և որ այդ հեղեղատար համակարգը պետք է հանձնվի «Վեոլիա Ջուր» ընկերությանը, բայց գործընթացը դանդաղում է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/07/22/avagani/4156215
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել