Armsport.am-ը գրում է.
ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Իսպանիայի հավաքականի խաղացողների՝ մասնավորապես Ռոդրիի և Ալվարո Մորատայի նկատմամբ՝ կարգապահական կանոնների հնարավոր խախտումների բացահայտման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 15-ին Մադրիդում ԵՎՐՈ-2024-ի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի տոնակատարության ժամանակ։ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները այդ երեկո բազմիցս վանկարկել են «Ջիբրալթարը Իսպանիա է» կարգախոսը։ Այնուհետև Ջիբրալթարի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել էր, որ բողոք կներկայացնի իսպանացիների դեմ:
Marca-ի հաղորդմամբ այս պահին երկու խաղացողներին էլ սպառնում է որակազրկում՝ երկու խաղով։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/501955/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել