ArmLur.am-ը գրում է․
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կողմ է արտահայտվել Ուկրաինային նվիրված հաջորդ խաղաղ համաժողովին Ռուսաստանին հրավիրելուն։ Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական միջոցառման ժամանակ Դրեզդենում։
«Արդեն շատ քննարկումներ են եղել այդ հարցի շուրջ, վերջին անգամ Շվեյցարիայում, որտեղ շատ երկրներ են հավաքվել։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Ուկրաինայի նախագահը նույնպես ցանկանում է, որ Ռուսաստանը ներկա լինի հաջորդ հանդիպմանը»,-ասել է Շոլցը։ Գերմանիայի կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ Բեռլինը պետք է և կաջակցի Ուկրաինային Ռուսաստանի դեմ նրա պաշտպանական պայքարում: Նա հավելել է, որ միաժամանակ պետք է ձգտել խաղաղության՝ աջակցելով խաղաղ բանակցություններին, բայց ոչ Ուկրաինայի կապիտուլյացիայի ճանապարհով: