1in.am-ը գրում է.

Բեյոնսեն շարունակում է ճանապարհորդել ամբողջ աշխարհով՝ իր Mrs. Carter Show համերգային ծրագրով: Իհարկե նա կանգ է առնում միայն լավագույն հյուրանոցներում, որոնց համար առասպելական գումարներ է վճարում: Օրերս նա գերազանցել է ինքն իրեն՝ 18 ննջարաններ ունեցող առանձնատանը 10 օր բնակվելու համար 65000 դոլար վճարելով:

Բրազիլիայում իր շրջագայության ժամանակ 32-ամյա երգչուհին որոշել է կանգ առնել Տրանկոզու լողափին գտնվող շքեղ վիլլայում: Այս վայրում են սիրում հանգստանալ Նաոմի Քեմբլը, Բար Ռաֆայելին, Մեթյու Մակկոնահին, Միրանդա Քերը և այլ աստղեր: Սակայն նրանցից քչերն ապրած կլինեն դքսուհի Ջորջինա Բրանդոլինիին պատկանող առանձնատանը: 

Երգչուհին իր անձնական կայքում Բրազիլիայից մի քանի լուսանկարներ է հրապարակել: Դատելով դրանցից՝ նրան հաջողվել է ծանոթանալ տեղի երաժիշտների հետ և երեխաների հետ ֆուտբոլ խաղալ: 





 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել