Tert.amLife-ը գրում է
«Ես միշտ սիրել եմ իմ ցանկացած կարիք հոգալ ինքս: Ես թույլ չեմ տվել ինձ սիրահետողները նվերներ անեն, նույնիսկ մեքենա եմ նվեր ստացել՝ բավականին թանկարժեք, անգամ ինձ տուն են առաջարկել նվիրել: Այսինքն, եթե ես տեսակով այսպիսին չլինեի, ես հիմա մի քանի բիզնես կունենայի, տներ կունենայի: Որդուս խոստացել եմ, որ 4 տարվա ընթացքում, տնտեսելով ձեռք կբերեմ մի փոքրիկ հողակտոր, 2 հարկանի տուն կկառուցենք, լողավազան կունենանք: Դա ինձ համար անհասանելի երազանք է այս պահին: Բայց դա իմ տեսակն է, ես եմ որոշել, որ այսպես պիտի ապրեմ: Ես իմ սկզբունքներին չեմ դավաճանել, մերժել եմ բոլոր կողքից եկող նվերները, ում ես ոչինչ չունեմ տալու այդ նվերի կամ գումարի դիմաց: Ես միայն նվեր ընդունել եմ իմ հարազատների կողմից»,- «Հերմինե դիալոգ» հաղորդաշարի շրջանակներում ասել է երգչուհի Լիլիթ Կարապետյանը:
Նա պատմել է, որ 9 տարեկան էր, երբ հայրը հեռացավ կյանքից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: