Lurer.com-ը գրում է.
Երեկվա հորդառատ անձրևի պատճառով Երևանի մետրոպոլիտենը վնասներ չի կրել և աշխատում է իր բնականոն հունով։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի մուտքի հատվածում հորդառատ անձրևի հետ կապված կարճատև միջադեպի ժամանակ մետրոպոլիտենի աշխատակիցների արագ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ Երևանի մետրոպոլիտենը վնասներ չի կրել և աշխատում է իր բնականոն հունով»,- հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
Հիշեցնենք, որ երեկ ուժեղ անձրևը հեղեղել էր Երևանի մետրոյի Շենգավիթ կայարանը։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=586380&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել