1in.am-ը գրում է.

Օդերևութաբանական մի շարք գործակալությունների կանխատեսումների համաձայն` Եվրոպայում այս տարի սպասվում է ծայրահեղ խիստ ձմեռ: Հավանական է՝ այն լինի 20-րդ դարի սկզբից ի վեր ամենացուրտ ձմեռը: 

Գերմանացի հայտնի օդերևութաբան Դոմինիկ Յունգը web.de առցանց ամսագրին հայտարարել է, որ 2014 թ. հունվարին և փետրվարին Եվրոպայում սառնամանիք է սպասվում: Այս մասին են վկայում նաև Գերմանիայի եղանակի տեսության ազգային ծառայության տվյալները: Ցուրտ ձմեռների շարքը, որը շարունակվում է հինգ տարի, այս տարի կհասնի իր գագաթնակետին: Ավելին, 2014 թ. ցուրտ կլինի նաև մարտը:

Հարկ է նշել է, որ Եվրոպայի հյուսիսում ձմեռը անսպասելիորեն շուտ է եկել: Ինչպես հաղորդում է The Local պարբերականը, Նորվեգիայում ձնաբքի պատճառով վթարի է ենթարկվել մի բեռնատար:

«Կասկածներ չկան, որ համընդհանուր տաքացումը, որը նկատվում էր 1980-ական և 1990-ական թթ. դադարել է»,- հայտարարել է Վիկսոնսինի համալսարանի պրոֆեսոր Անաստասիոս Տսոնիսը:

Գիտնականների խոսքերով` Անտարկտիկայում սառույցի հաստությունը վերջին 23 ամիսներին մի քանի անգամ գերազանցում է նորման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել