Tert.amLife-ը գրում է
Դերասանուհի Էվելինա Շահիրյանն ու ամուսինը՝ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն ինստագրամում նոր լուսանկարներ են հրապարակել և կից գրառում արել. «Մեր վեճերը շատ կարճ են տևում:
Չկռված արդեն բարիշում ենք: Իսկ դու՞ք»:
Հիշեցնենք, զույգը սպասում է իրենց առաջնեկին: Ավելի վաղ, դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում պատմել էր, որ և՛ ինքը, և՛ ամուսինը սպասում էին, որ տղա է լինելու: «Զգում էի, ու չսխալվեցի: Որոշել էինք գեղեցիկ ձևով կազմակերպել երեխայի սեռը պարզելու միջոցառումը, մտերիմների հետ նշել, ու դրա համար քաղաքում տուն էինք վարձակալել: Շատ գեղեցիկ ու ջերմ մթնոլորտում անցավ: Երկուսիս համար էլ էական տարբերություն չկար երեխան աղջիկ կլինի, թե տղա: Մենք այդ ավանդական մտածելակերպը չունենք, որ առաջնեկը պարտադիր պետք է տղա լինի, ես առհասարակ աղջիկ երեխաներին շատ եմ սիրում, բայց զգում էի, որ տղա է»,- պատմել էր Էվելինան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: