1in.am-ը գրում է.
7days.ru-ին տված հարցազրույցում հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի քույրը նրան մեղադրել է անտարբերության մեջ:
Նենսի Մոութսը դերասանուհու քույրն է նրանց մոր երկրորդ ամուսնությունից: Ինչպես պարզվել է, քույրերն այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն:
«Երբ մի ընտանիքի անդամ ես, որտեղ բոլորը, բացի քեզանից, աչքի են ընկնում հատուկ տաղանդով և գեղեցիկ արտաքինով, համաձայնեք, որ դա ավերիչ ազդեցություն է ունենում: Ջուլիան շատ է խաղացել իմ հետ մանկության տարիներին, երբ մենք բնակվում էինք Ջորջիա նահանգի Սմիրնա քաղաքում։ Նրան կարելի էր համարել «լավ մեծ քույր»»,- ասել է Նենսին:
Սակայն նա մշտապես վիրավորական արտահայտություններ է արել Նենսիի հասցեին, կշտամբել է նրան ավելորդ քաշի համար:
Երբ 2009 թ. Ջուլիայի և Նենսիի մայրը սրտի կաթված ստացավ, դերասանուհին նկարահանվում էր «Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր» ֆիլմում: Նա վախեցավ մոր համար և որոշեց նրան իր մոտ բերել: Ջուլիան հարազատների համար տուն գնեց Լոս Անջելեսում, սակայն այստեղ ևս նա և քույրը վիճեցին, և կրկին վերջինիս ավելորդ քաշի պատճառով:
Անցած տարի աղջիկը ստամոքսի վիրահատության ենթարկվեց, ինչի շնորհիվ 125 կգ-ից հասավ 72 կգ-ի: Սակայն Նենսին չի դադարում քրոջը մեղադրել իր անհաջողությունների համար: «Չեմ կարծում, թե իմ նոր կազմվածքը կարող է փոխել մեր հարաբերությունները: Նույնիսկ եթե ես մոդելի նմանվեի, ոչինչ չէր փոխվի»,- ասել է նա: