1in.am-ը գրում է.

Այն ժամանակ, երբ կանայք ամեն ինչ անում են, որ մինչև 59 տարեկանը լավ տեսք ունենան, տղամարդիկ դադարում են իրենց հետևել արդեն 46 տարեկանում: Այս մասին են վկայում հարցման արդյունքները: 

Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ կանայք տղամարդկանցից երկու անգամ ավելի շատ են իրենց արտաքին տեսքից դժգոհ: 

Դրանից բացի, պարզվել է, որ ուսումնասիրությանը մասնակցած 2000 տղամարդկանց և կանանց 30 %-ը դժբախտ են այն պատճառով, որ վստահ չեն, թե լավ տեսք ունեն: Հարցվածների կեսը պատասխանել է, որ ֆիզիկական լավ վիճակում չի գտնվում, իսկ մեկ երրորդն էլ խոստովանել է, որ երբեք ֆիզիկական վարժություններով իրեն չի ծանրաբեռնում: Հարցվածների մնացած մասին էլ չի հետաքրքրում, թե ինչ է ուտում և ինչքան ալկոհոլ է խմում: 

Հարցված տղամարդկանց մեծ մասին չի հետաքրքրում իր արտաքին տեսքը, ավելին՝ ուսումնասիրությանը մասնակցած տղամարդկանց և կանանց երկու երրորդը համոզված է, որ ամուսնությունից հետո կարելի է այլևս չհետևել արտաքինին: 

Հարցվածների գրեթե կեսը խոստովանել է, որ երկար ժամանակ հետևել է իրեն և փորձել նորաձև հագնվել, սակայն հոգնել է և այլևս չի ցանկանում կատարելագործվել: 

Ինչպես տեղեկացնում է բրիտանական Mail Online տաբլոիդը, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մարդկանց մեծամասնությունը պատրաստ է հանուն իր հարմարավետության անտեսել հասարակական կարծիքը: Մարդիկ պատրաստ չեն նորաձև և գեղեցիկ երևալու համար զոհաբերել իրենց սովորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել