Դավիթ Հարությունյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվելու մասինHaynews.am-ը գրում է.
«Անթույլատրելի եմ համարում որևէ պաշտոնի մասին քննարկումը, երբ այդ պաշտոնում կա գործող անձ,տվյալ դեպքում խոսքը Արման Մկրտումյանի մասին է,ու այս պահին նման խոսակցություն վարելը տգեղ է»,-այսպես արձագանքեց ՀՀԿ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանն այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք մամուլում հայտնված այն տեղեկությունները, համաձայն որի ՝ Ձեզ պետք է նշանակեն Վճռաբեկ դատարանի նախագահ:
«Բուն հարցին պատասխանելով ասեմ,որ նման որևէ քննարկում չի եղել»,- հավելեց Դավիթ Հարությունյանը: Դիտարկմանը, որ եթե իրեն Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու առաջարկ, այնուամենայնիվ, արվի՝ կնդունի՞, թե՝ ոչ, պատասխանեց.«Ես այդ հարցին արդեն պատասխանեցի: Ինչ վերաբերվում է ոլորտը փոխելուն, ես երբեք կաշկանդված չեմ եղել: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել