Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասանուհի Արաքսյա Մելիքյանը, ով հաճախ չմտածված որոշումներ է կայացնում՝ առանց ծանրութեթև անելու, իսկ կենցաղում տանել չի կարողանում, երբ աղբը թափած չի:

 -Ո՞ր ժամին եք արթնանում ու ինչպե՞ս եք սկսում օրը:

-Արթնանում եմ առավոտյան ժամը 7-ին, տաք ջուր խմելով:

-Ինչո՞վ է օգնում կամ խանգարում Ձեզ դերասան լինելը:

-Չի խանգարում, իմ սիրած մասնագիտությունն է, իսկ օգնում է շատ հարցերում: Կյանքում որոշակի հարցերի ավելի խորը նայելու ու վերլուծելու, ինչ-որ տեղ էլ նաև՝ որոշ հարցերի ավելի թեթև նայելու: Կարգին մասնագիտություն ունեմ, իմ կարծիքով:

-Բնավորության վատ գիծ, որից կուզեիք ազատվել, բայց չի ստացվում:

-Շատ արագ եմ բռընկվում, որոշումներ կայացնում, շատ անգամ՝ չմտածված ու ծանրութեթև չարած:

-Եթե տաքսու վարորդը վատ երաժշտություն միացնի, ստիպված կլսե՞ք, թե՝ կխնդրեք, որ անջատի:

-Չեմ խնդրի անջատել, իր խնդիրն է, կսպասեմ վերջանա:

-Վատ մեկնաբանություններին ինչպե՞ս եք արձագանքում:

-Վատ: Եթե գրում են՝ «մազերիդ դեղին գույնը ինձ դուր չի գալիս», միևնույն է, բայց, եթե այնքան անձնական է, որ իրավունք չունի, անպայման պատասխանում եմ:

-Դու՞ք եք ավելի խանդո՞տ, թե՞ Ձեր ամուսինը:

-Ամուսինս:

-Ի՞նչ կփոխեիք մեր քաղաքում:

-Մեր քաղաքը ոտքից գլուխ օճառով կլվանայի, շենքերի տանիքներից սկսած մինչև նկուղները, նաև մարդկանց սրտերը՝ ժավելաջրով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել