Emedia.am-ը գրում է.
Ուղերձում մսնավորապես ասվում է. «ԱՄՆ ու Հայաստանի միջև գոյություն ունի ամուր բարեկամություն, որը հիմնված է պատմական ու կարելի ու փոխադարձ հարգանքի վրա։ Ես հպարտ եմ ու շնորհակալ հայկական համայնքի ամուր ընկերության համար։ Ինչպես մի մարդ, ով մոտ երեք տասնամյակ ներկայացրել է Մասաչուսեթս նահանգը, որտեղ կենտրոնացած է Հայաստանից դուրս հայերի ամենամեծ համայնքներից մեկը, ես ունեմ հստակ տեղեկություններ՝ ինչպիսի ներդրում եք դուք ունեցել ԱՄՆ մշակույթի, ժողովրդավարության ու տնտեսության կենսագործունեության մեջ։
Այսօր երկու պետությունները միասի աշխատում են դինամիկ երկկողմանի ու տարածաշրջանային ծրագրերի վրա։ «US-Armenia Economic Task Force» համաժողովի պես նախաձեռնությունները նպատակ ունեն ավելի ամրապնդելու մեր երկու ժողովրդների միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունները։
Բոլոր հայերին ցանկանում եմ ուրախ ու բարգավաճ անկախության օր, ու խաղաղություն ու երջանկություն եկող տարում։