Armsport.am-ը գրում է.

Եթե Իսպանիայի հավաքականը հաղթի Անգլիային ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում , ապա կդառնա պատմության երկրորդ հավաքականը, որը 100 տոկոսանոց արդյունքով կդառնա Եվրոպայի չեմպիոն։

Ներկա պահին միակ թիմը, որը 100 տոկոսանոց արդյունքով հաղթել է ԵՎՐՈ-ն, Ֆրանսիայի հավաքականն է։ «Եռագույններին» հաջողվեց հասնել այս նվաճմանը 1984 թվականի Եվրոպայի առաջնությունում ԵՎՐՈ-1984-ի եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Իսպանիային։

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչը կկայանա  վաղը հուլիսի 14-ին՝ 23։00-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել