Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 67-ամյա Արտաշես Ավետիսյանը իր կողմից վարած Hyundai մակնիշի 33 ՏT 501 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում` ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է 103 ծառայություն և օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը, ով կլինի մոտ 17-20 տարեկան երիտասարդ մի տղա, տեղափոխվի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-09-19-clash.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել