Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12։15-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «Քանաքեռ ՀԵԿ» հասցեում գտնվող «Էլիտար թաղամասում» աշխատանքի ընթացքում վերամբարձ կռունկը վրան ընկնելու հետևանքով։ Նա Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Մյասնիկ Զ․-ն է։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Ղափանցյան փողոցի 1/10 հասցեում։
Կառուցապատող՝ «ԱՍԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆՔ» ՍՊԸ
Շինթույլտվություն՝ թիվ N01/18-Դ-78703-1668
Նախագծող՝ «ԵՐԱՐԽ» ՍՊԸ
Լիցենզիա՝ ՃԲԴ-Ա-036
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել