Aysor.am-ը գրում է.
Նարինջը հայտնի է իր օգտակար հատկություններով, որն անփոխարինելի է օրգանիզմի համար: Կարգավորում է մարսողությունը, էնդոկրին, սիրտանոթային նյարդային համակարգերի գործունեությունը: Միևնույն ժամանակ, այս միրգը լայն կիրառություն է գտել ատամնաբուժության, կոսմետոլոգիայի և, այսպես կոչված, արոմաթերապիայի մեջ:
Այն ներառում է 5 տեսակի մրգաթթուներ, 14 վիտամիններ, 3 տեսակի հանքանյութեր, տարբեր ֆերմենտներ, խաղողային և մրգային շաքար:
Մասնավորապես, նարինջը հարուստ է A, B1, B2, PP վիտամիններով և մի շարք միկրոտարրերով, ինչպիսիք են՝ մագնիումը, ֆոսֆորը, նատրիումը, կալիումը, կալցիումը, երկաթը: Սակայն նարնջի, ինչպես նաև մյուս բոլոր ցիտրուսների, գլխավոր առավելությունը վիտամին C-ն է: 150 գրամ նարնջի բաղադրության մեջ պարունակվում է 80 մգ ասկորբինաթթու, որը լրացնում է մարդուն օրվա ընթացքում անհրաժեշտ վիտամին C-ի պաշարը: Հատկապես աշնանը և գարնանն այս վիտամինի պահանջն օրգանիզմի կողմից մեծանում է: Նարինջն ունի ջերմիջեցնող հատկություն, որի մասին հայտնի է եղել դեռ վաղ անցյալում: