Tert.am-ը գրում է.
Այսօր Ադրբեջանի նախագահի կողմից արված հայտարարությունը հերթականն է՝ զուտ ադրբեջանական լսարանի համար կրկնվող ալիևյան հայտարարություններից , որոնք միջազգային հանրության համար այլևս հետաքրքիր չեն:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ՝ ավելացնելով. «և որոնք ոչ մի քաղաքական նշանակություն չունեն»:
Հիշեցնենք, որ այսօր Հեյդար Ալիևը հայտարարել էր, թե «կգա ժամանակը, երբ մենք կապրենք մեր պատմական հողերում՝ Էրիվանում, Սևանում, Զանգեզուրում», դարձյալ հիշեցրել էր, թե «իրենց հողերը գրավված են, իրենց հուշարձանները՝ ավերված, թանգարանները՝ թալանված»։ Որ «եթե միջազգային նորմերը չվերականգնվեն և Հայաստանը շարունակի իր զավթիչ քաղաքականությունը, ապա մեր բանակը կասի իր վերջնական խոսքը» և այլն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ