Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ. այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կընդունի՞ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոն ժամանած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, Միլլերը պատասխանել է, որ ժամանակացույցի վերաբերյալ որևէ հայտարարություն չունի։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել է, որ Վաշինգտոնում այսօր կկայանա Միրզոյան-Բայրամով-Բլինկեն եռակողմ հանդիպում։ 

«Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպում», - գրել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել