Emedia.am-ը գրում է.

Եթե 2008–2010թթ. 3 տարիների ընթացքում քննարկվել է ՀՀ քաղաքացիության վերաբերյալ մոտ 15000 դիմում, այսինքն՝ յուրաքանչյուր տարի միջինը 5000 դիմում, ապա 2011 և 2012 թթ.–ին յուրաքանչյուր տարի արդեն 15000 դիմում էր ստացվում և քննարկվում։ Իսկ 2013թ–ի 9 ամիսների ընթացքում քննարկվել է  և ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 14496 անձի։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել