Սյամոյի կողմից պրոֆեսիոնալ բանակի ստեղծման վերաբերյալ բարձրաձայնումները նորություն չեն. արդեն մի քանի տարի է՝ նա առիթը բաց չի թողնում՝ կրկնելու, որ մեր միակ ելքը հենց պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն է:

Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք Սյամոյի այդ առաջարկությունը խելամի՞տ է, թե՞ ոչ՝ հաշվի առնելով այն միջավայրն ու մարտահրավերները, որոնք բնորոշ են Հայաստանին: Պետք է հասկանալ, թե ինչու է նա դա անընդհատ պնդում, ինչ օգուտ ունի այդ հարցում:

Նախ՝ ակնհայտ է, որ իր այդ խոսույթով Սյամոն իբր ցանկանում է նոր խոսք ասել հայ իրականության մեջ՝ թողնելով մի մարդու տպավորոթյուն, որ իբր գիտի այն բոլոր անվտանգային խնդիրենրի լուծման բանաձևը, որոնք սպառնում են Հայաստանի գոյությանը: Իբր նոր խոսք է ասում, իբր բովանդակալից խոսույթ ձևավորում, փորձում է խելացիի իմիջ կերտել:

Մյուս կողմից, սակայն, նրա այս խոսույթը զուրկ չէ միանգամայն պրագմատիկ ակնկալիքներից ու ակնարկներից: Սյամոն չի թաքցնում, որ մեծ սիրով կզբաղվեր բանակով: Պրոֆեսիոնալ բանակի անհրաժեշտության մասին խոսույթ ձևավորելով՝ նա ակնարկում է, որ նման բանակ կերտելու հարցում կարող է ու պարտավոր է իր ծառայություններն առաջարկել պետությանը: Այլ կերպ ասած՝ Սյամոն ասում է, որ այդ պրոֆեսիոնալ բանակը, որն ինքն է պատկերացնոմ, ու որն իբր պետք է երաշխավորի Հայաստանի անվտանգությունը, չի կարող գլուխ գալ առանց իրեն, քանզի նա լավագույնս է պատկերացնում՝ ինչպես է այն պետք կառուցել:

Բայց մի՞թե Սյամոն այնքան միամիտ է, որ չգիտի՝ ՔՊ-ն որևիցե տեսակի բանակ Հայաստանի համար չի նախատեսել. Սուրիկին են դրել պոստի, որ ուղղակի քանդի, թուրքի գործը հեշտացնի ու Հայաստանի գրավումն ավելի սահուն դարձնի: Մյուս կողմից՝ ՔՊ-ում չեն պատրաստվում Սյամոյին շանս տալ. զգուշանում են ու փորձում են իշխանական լծակներից հեռու պահել, քանի որ վախենում են, որ կարող է կառավարելիությունը կորցնել:

Սյամոն ինքն էլ գիտի, որ այդ խոսույթը տուֆտա է, ուղղակի խոսում է, որ լուրջ մարդու տպավորություն թողնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել