Emedia.am-ը գրում է.

«Դեռ հայտնի չէ։ Բայց արդեն եկանք Deep Purple-ի հետ ու կարծեմ լավ էր։ Հուսանք»,– ասել է նա։

Իր ստեղծագործական պլաններից խոսելիս, Յան Գիլանը տեղեկացրել է, որ չի բացառվում, որ Թոնի Այոմիի հետ նոր ալբոմ կձայնագրեն։

Նա չի բացառել նաև 30 տարի անց Ռոջեր Գլավորի հետ նախագիծ լինի, ում հետ իրենք շատ վաղուց են երգեր գրում։

Պատասխանելով լրագրողի «ինչպե՞ս է երաժշտությունն ազդել Ձեր կյանքի վրա ու ի՞նչ կանեիք, եթե երաժիշտ չլինեիք» հարցին, Յան Գիլանը նշել է, որ իր կյանքը դեռ մանկուց ողողված է եղել երրաժշտությամբ և ընդհանրապես կարծում է, որ մարդու ուղին հաճախ կանխորոշված է։

«Եթե երաժիշտ չլինեի, վատ չէր լինի համալսարան գնայի, ես դպրոցից շուտ եմ դուրս եկել։ Չգիտեմ, գրել միշտ սիրել եմ,միգուցե լրագրող լինեի, փայտագործությունն էլ դուրս գալիս է»,– ասել է նա։

Ազատ ժամանակ Յան Գիլանը շատ տարբեր երաժշտություն է լսում։ Նա ընդգծել է, որ վերջերս ֆլամենկո է լսում, շատ է սիրում Էտա Ջեյմս, բլյուզ։

«Շատ եմ սիրում բլյուզ լսել։ Շատ մեծ ազդեցություն է թողնում։ ունեմ մի անձնական հերոս՝ քլիֆ Բենեթը։ Ամեն ինչ էլ լսում եմ, երաժշտությունը տրամադրության հետ կապված բան է»,– ասել է նա։

Անդրադառնալով փոփ երաժշտությանը և նորօրյա ռոքին, Գիլանն ընդգծել է, որ ամեն սերունդ իր երաժշտությունն ունի.

«Միայնսուբյեկտիվ կարելի է դատել։ Միայն նախորդ սերնդի երաժշտությունը մերժելով, ծնողներիդ դեմ դուրս գալով ես ստեղծումքոնը։ Դա ինտելեկտուալ վանդալիզմի նման բան է։

Հիշում եմ, ժամանակին Ֆրենկ Սենատրային ու շատերին էի մերժում։ Հիմա իհարկել ոչ։ Քեռիս, ով ջազ դաշնակահար էր ու ում շատ էի հարգում, երբ առաջին անգամ լսեց Deep Purple առաջին In Rock ալբոմը, ականջները փակեց ու ասաց, որ ահավոր է, իսկ ես ինձ լավ էի զգում ու անգամ գոհ էի, որ իր դուրը չեկավ»։

Այդուհանդերձ նա նշել է, որ այսօր խնդիրը նրանում է, որ ռահվիրաներ չկան ու ներկայիս սերունդը շատ քիչ բան ունի ավելացնելու ու ձանձրանալու ժամանակն է կրճատվել։

Հայկական ռոք խմբերի մասին խոսելիս, Յան Գիլանը ընդգծել է, որ վաղը իրենք լսելու են «Դորիանս» խմբին և իրենց շատ հետաքրքիր կլինի լսել խմբի՝ «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացրած «Lonely planet» երգը կենդանի կատարմամբ։

Լրագրողի խնդրանքով, Յան Գիլանը Հայաստանը համեմատել է երաժշտության տեսակի հետ ու ասել, որ առաջին տպավորությամբ՝ լացակումած երաժշտություն է։

«Ինչ–որ իմաստով ինձ պորտուգալական ֆադոմ է հիշացնում։ Նման է նաև վրացական ժողովրդական երաժշտության։ Շատ դժվար է միայն հնչյուններով ընկալել, առանց բառերը հասկանալու, քանի որ հնարավոր է քեզ սխալ տրամադրության մեջ ներքաշի, որը կարողէ չհամապատասխանել, եթե բառերը չհասկանաս»,– նշել է Յան Գիլանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել