Բաբլս անունով աֆրիկյան փիղն ու լաբրադոր ցեղատեսակի սև շնիկ Բելլան ապրում են Հարավային Կարոլինայի Միրթի սաֆարի լողափին: Նրանք իսկական ընկերներ են ու հաճախ կարելի է հանդիպել այս զույգին ջրում խաղալիս:
Բաբլս փղիկին փրկել են ու տեղափոխել Կարոլինաա 1981թ.-ին Աֆրիկայից, որտեղ նրա ծնողներին սպանել են դրանց արժեքավոր փղոսկրերի համար: Երբ Բաբլսը դեռ նոր էր բերվել Կարոլինա նա կշռում էր միայն 154,2 կգ, իսկ նրա հասակը 1,1 մ էր: Այսօր նա արդեն 2,75 մ հասակ ունի ու 4 տոննա կշիռ: Բելլան բաց էր թողնվել Բաբլսի բնակության տարածքում այն աշխատակցի կողմից, ով պատրաստում էր փղի լողավազանը: Ինչ հաջողություն այս զույգի համար. նրանք այժմ ամենազիլ ընկերներն են:
Ստորև կարող եք դիտել այս անսովոր զույգի անհավանական խաղն ու ընկերությունը նկարների ու տեսանյութի միջոցով:

դ

ս

վդ

դ

դ

դ

դ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել