Panorama.am-ը գրում է.
Եգիպտոսի իշխանությունները որոշել են երկու ժամով կրճատել պարետային ժամը: Reuters գործակալությունը, հղում կատարելով Եգիպտոսի կառավարության հայտարարությանը, գրում է, որ շաբաթ օրվանից (սպետեմբերի 21) պարետային ժամը գործելու է տեղի ժամանակով 00:00-ից մինչև առավոտյան 05:00-ը: Նախկինում եգիպտացիներին արգելվում էր փողոց դուրս գալ 23.00-ից մինչև 06.00-ն:
Եգիպտոսում պարետային ժամ հայտարարվել էր օգոստոսի կեսերին, երբ տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև շարունկավող թեժ բախումների հետևաքով զոհվել էր ավելի քան 1000 մարդ: Իսկ սեպտեմբերի 13-ին Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը երկու ամսով երկարացրեց երկրում հայտարարված արտակարգ դրությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/society/2013/09/19/egypt/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել