Պետքարտուղարությունը հրապարակել է աշխահի շուրջ 200 երկրներում, ներառյալ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցը: Հայաստանի մասում ան խոսում է եկեղեցի-կառավարություն հարաբերությունների լարվածության, կրոնական փոքրամասնությունների հետ կապված խնդիրների և այլ հարցերի մասին
Այսօր ամբողջ աշխարհում կառավարությունները շարունակում են թիրախավորել անհատներին, փակել պաշտամունքի վայրերը, բռնի տեղահանել համայնքները և բանտարկել մարդկանց իրենց կրոնական համոզմունքների պատճառով, հունիսի 26-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը 2023 թվականի կրոնական ազատությունների մասին պետքարտուղարության հերթական զեկույցը ներկայացնելիս:
Իր խոսքում պետքարտուղարը մեջբերել է Pew Research Center-ի հետազոտության տվյալները, որոնք փաստում են, որ կառավարական սահմանափակումները կրոնի նկատմամբ հասել են իրենց ամենաբարձր կետին 2007 թվականից ի վեր: Յուրաքանչյուր տարածաշրջանում մարդիկ շարունակում են բախվել կրոնական բռնության, կրոնական խտրականության, ինչպես կառավարությունների, այնպես էլ անհատների կողմից, ասել է Բլինքենը:
«Բռնի ծայրահեղական խմբավորումները ևս թիրախավորում են մարդկանց՝ ելնելով նրանց հավատքից, ինչպես տեսանք անցյալ շաբաթավերջին Ռուսաստանի Դաղստանի շրջանի եկեղեցիների և սինագոգի վրա հարձակումներում, որոնց ընթացքում զոհվեցին ոստիկաններ, քաղաքացիական անձինք և քահանա: Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համասի» սարսափելի ահաբեկչությունից ի վեր և դրան հաջորդած Գազայում հակամարտության ընթացքում, և՛ հակասեմականությունը, և՛ իսլամատյացությունը զգալիորեն աճել են ամբողջ աշխարհում: Այստեղ՝ Միացյալ Նահանգներում, ատելության հանցագործությունների և այլ միջադեպերի մասին հաղորդումները, որոնք ուղղված են ինչպես մուսուլմանների, այնպես էլ հրեաների դեմ, կտրուկ աճ են արձանագրել»,- ասում է պետքարտուղար Բլինքենը:
Պետքարտուղարության տարեկան զեկույցն անդրադառնում է 2023 թվականի ընթացքում շուրջ 200 երկրներում կրոնական ազատություների բնագավառում տեղ գտած զարգացումներին, ներառյալ Հայաստանում: