Tert.am-ը գրում է.
Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնությունում կայացան մրցումային հերթական օրվա մրցամարտերը։
Մարատ Աճեմյանը (45 կգ) դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչում հաղթելով ռուսաստանցի մրցակցին։ Եզրափակչում նա 10:0 հաշվով հաղթել է Կոստոևին:
Հայաստանի ներկայացուցիչ Ալեքս Մարգարյանը (60 կգ) դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր։
Արծաթե մեդալակիր դարձավ նաև Յուրի Մխիթարյանը (51 կգ)։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/06/26/marat-achemyan/4145778
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել