Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանն իտալական Leonardo ընկերությունից C-27J Spartan ռազմական ինքնաթիռ է գնել։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ինքնաթիռի հանձնման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Ցիրիելին և Լեոնարդոյի նախագահ Ստեֆանո Պոնտեկորվոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել