Tert.am-ը գրում է.

Մինսկը և Մոսկվան կողք կողքի են Արևմուտքի ճնշման դեմ պայքարում, որն ագրեսիվ կերպով փորձում է պահպանել գերիշխանությունը միջազգային ասպարեզում։

Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մինսկում կայացած հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։

Փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ձևավորվել և ճշգրտվել է իրական դաշինքի և ռազմավարական գործընկերության ուժեղ մեխանիզմ:

Մենք թիկունք ենք կանգնում հավաքական Արևմուտքի աննախադեպ քաղաքական, տնտեսական և այժմ ռազմական ճնշման դեմ պայքարում»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել