1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում հարձակում են գործել երկրի նախկին վարչապետ Թոնի Բլերի դստեր վրա՝ նրան թալանելու նպատակով, գրում է The Telegraph-ը:
Հարձակումը տեղի է ունեցել Լոնդոնում՝ Քեթրին Բլերի տան վրա: Բլերն ու նրա ընկերը զբոսնելու են հանել շանը, երբ 2 տղամարդ, որոնցից մեկը ատրճանակով զինված է եղել, նրանցից պահանջել են փող ու թանկարժեք զարդեր, իսկ հետո անսպասելիորեն հեռացել են:
Քեթրին Բլերն ու նրա ընկերը վախեցել են, սակայն չեն տուժել:
«Տարօրինակ է, որ այն մարդու դուստրը, որը տարբեր էմոցիաներ է առաջացրել երկրի բնակիչների շրջանում, գիշերային ժամերին թափառում է առանց պաշտպանության», ասել է անվտանգության հարցերով մի փորձագետ, որը չի ցանկացել հրապարակել իր անունը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_215605.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել