Tert.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դարձյալ մեղադրել է «ռուս օկուպանտներին» վրացական տարածքները յուրացնելու համար, տեղեկացնում է Lenta.ru-ն։

Մեղադրանքների պատճառ են դարձել Հարավային Օսիայի սահմանին սահմանագծման և սահմանազատման աշխատանքները, որոնք շարունակվում են հակառակ Թբիլիսիի ցանկության։

«Վերջին ամիսների ընթացքում ռուս օկուպանտները յուրացրել են ավելի քան 400 հեկտար հող։ Այսինքն՝ մեզնից խլել են այդ հսկայական տարածքն այնպես, որ ոչ ոք չի հասկացել»,-ասել է Սաակաշվիլին։

Վրաստանի ղեկավարը հավելել է, որ կորցրած տարածքներում հնարավոր կլիներ, օրինակ, խնձորի այգիներ հիմնել, որը կբավարարեր ժողովրդի խնձորի պահանջները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել